Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։
79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/4 եզրափակչում զիջեց Սլովակիայի ներկայացուցչին։
Հիշեցնենք, որ Ավագյանը 1/8 եզրափակչում հաղթել էր գերմանացի մարզիկին՝ հաղթելով 10։0 հաշվով։