Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա Լիգայի 33-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ հանդիպումը (1-1):
«Ունենք այն, ինչ ունենք։ Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին։ Պիտի շարունակենք առաջ շարժվել։ Ինչ վերաբերում է խաղացողների ծանրաբեռնվածությանը, ապա մենք դուրս կգանք այս իրավիճակից։ Մեզ համար սահմաններ չկան ու մենք շարունակելու ենք պայքարել մինչև մրցաշրջանի ավարտ։ Էմոցիոնալ առումով մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Պիտի հանգստանանք ու շարժվենք առաջ»,-Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Ռեալը» 67 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է և առաջատար «Ատլետիկոյից» հետ է մնում արդեն 3 միավորով։