Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Բազել, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը ներկայացված կլինի 5 մարզիկով:
Եվրոպայի առաջնությանը կմասկցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Պետրոսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 21-ից 25-ը: Մեր հավաքականը կվերադառնա 26-ին: