Բունդեսլիգայի 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր Բրեմենի «Վերդերին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 4-1 հաշվով։
14-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ռաշիկան, ապա սկսվեց դորտմունդցիների գոլային հրավառությունը։
29-րդ րոպեին Ռեյնան հավասարեցրեց հաշիվը, ապա դուբլ ձևակերպեց թիմի առաջատար Էրլինգ Հոլանդը (34′, 38′)` առաջին գոլը խփելով 11-մետրանոցից։ Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Մատս Հումելսը՝ մրցակցի դարպասը գրավելով 87-րդ րոպեին։
«Բորուսիան» 49 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Վերդերը» 30 միավորով՝ 13-րդ։