Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» ու պատմության ընթացում 31-րդ անգամ տիրեց մրցաշարի գավաթին, իսկ մրցանակը Մեսսիի համար, «Բարսելոնայի» կազմում», 35-րդն էր: Իսպանիայի գավաթի եզրափակիչներում Մեսսին արդեն 9 գոլ է խփել ու այդ արդյունքով նա լավագույնն է:
Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է հաղթանակը.
«Միանշանակ, արժանի էինք հաղթանակի: Ճիշտ է, առաջին գոլին ստիպված էինք շատ սպասել, բայց մենք բավականին վտանգավոր պահեր էինք ստեղծում: Մենք տիրում էինք գնդակին նաև 1-0 հաշվի ժամանակ:
Մեսսին ու դե Յոնգը հրաշալի խաղացողներ են: Մեսսին երկար տարիների ապացուցել ու շարունակում է ապացուցել, որ աշխարհում լավագույնն է: Նա կրկին չքնաղ տեսք ուներ, բայց կարելի է ուշադրություն դարձնել նաև Ֆրենկիի ու մյուս խաղացողների խաղին:
Հուսով եմ, որ գավաթի խաղարկությունում այս հանդիպումը Մեսսիի համար վերջինը չէր՝ «Բարսելոնայի» կազմում: Հուսով եմ, որ նա կմնա մեզ հետ»,-ասել է Կումանը: