Գրոզնիում ավարտվեց ՌՊԼ-ի 26-րդ տուրի հանդիպումը, որում «Ախմատը» տանը 3: 1 հաշվով հաղթեց «Խիմկիին» Հաղթողների կազմից աչքի ընկան Եվգենի Խարինը, Վլադիմիր Իլյինը և Գեորգի Մելկաձեն, ով փոխարինման դուրս գալուց մեկ րոպե անց խփեց ֆանտաստիկ գոլ:
Հյուրերի կազմում 88-րդ րոպեին աչքի ընկավ Բրայան Իդովուն։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը մասնակցեց հանդիպման վերջի րոպեներին՝ դուրս գալով փոխարինման 87-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Խիմկին» 38 միավորով շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում, իսկ Անդրեյ Տալալաևի թիմը 35 միավորով 10-րդն է։