«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատակով ասել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը թաքցնում է իր իրական տարիքը:
«Նա 17 տարեկա՞ն է: Ես չեմ կարող դրան հավատալ: Գուցե նա ստո՞ւմ է: Նա այնքան լավն է 17 տարեկանում, ֆանտաստիկ խաղացողի է: Մի պահ, նա գնդակը չստացավ կենտրոնական պաշտպաններից ու սկսեց բղավել՝ փոխանցում պահանջելով:
17 տարեկան ֆուտբոլիստի դեպքում սա շատ բան է նշանակում: Ես խոսեցի նրա մարզիչ Էդին Տերզիչի հետ: Նա ասաց ինձ, որ Ջուդն այդպես է խաղում յուրաքանչյուր մարզման ժամանակ», — մեջբերում է Գվարդիոլային Goal-ը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «քաղաքաբնակները» խաղալու են ՊՍԺ-ի դեմ: