Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումների անցկացման օրերը:
«Ռեալ» — «Չելսի» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա Մադրիդում ապրիլի 27-ին: Թիմերի պատասխան հանդիպումը կանցկացվի Լոնդոնում մայիսի 5-ին:
Ինչ վերաբերում է ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» դիմակայությանը, ապա առաջին խաղը կկայանա Փարիզում, ապրիլի 28-ին, իսկ պատասխան խաղը՝ Մանչեսթերում, մայիսի 4-ին: