Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին օգնել է ձեռք բերել 50 հազար միավոր կորոնավիրուսի պատվաստանյութ հարավամերիկացի ֆուտբոլիստների համար, հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ չինական Sinovac դեղագործական ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին չինական կողմին նվիրել է իր ինքնագրով երեք մարզաշապիկ: Գործարքը կայացել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պոուի միջնորդությամբ:
Պատվաստանյութերի մի մասը առաքվել է Արգենտինայի առաջին դիվիզիոնի 26 ակումբներ: Լիոնել Մեսսին նախատեսում է այս ամռանը Ամերիկայի գավաթի խաղարկությունից առաջ Հարավային Ամերիկայի բոլոր ֆուտբոլիստներին պատվաստելու ծրագիր։