Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները: ՈւԵՖԱ-ն նշել է չորս ֆուտբոլիստների, ովքեր պայքարում են շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչման համար:
Այսպիսով, նրանց թվում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին, «Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը: