«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, ով վերջերս հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, ստացել է իր առաջին պաշտոնական առաջարկը, հայտնում է El Chiringuito-ն:
Ըստ աղբյուրի ՝ «Յուվենտուսն» արգենտինացի խաղացողին առաջարկել է երկամյա պայմանագիր:
Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ: Ապրիլի 13-ին հաղորդվել էր, որ Ագուերոն ժամանել է Բարսելոնա: