«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի զարգացման գործում ՉԼ-ն հաղթելու կարևորության մասին:
«Սա բիզնես է, իսկ բիզնեսը բիզնես է: Բիզնեսը հաղթում է: Եթե մենք չհաղթենք ՉԼ-ն, ես անհաջողակ կլինեմ: Եթե հաղթենք, բոլորը կսկսեն ասել. «Օհո, Պեպը շատ լավն է»:
Չեմպիոնների լիգան հաղթել են իմ խաղացողները, ոչ թե ես: «Բարսելոնայի» հետ ես չեմ հաղթել, այլ դա արել են խաղացողները: Ես ուղղակի միավորել եմ նրանց գաղափարի շուրջ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Marca-ն: