ՊՍԺ-ն «Բավարիային» դուրս է թողել Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկությունից: Քառորդ եզրափակչի պատասխան խաղում մյունխենցիները արտագնա հաղթանակ տարան 1:0 հաշվով, սակայն փարիզյան ակումբը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ առաջին խաղում հաղթելով 3:2 հաշվով:
Հիշեցնենք, որ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն էր. 2019/20 մրցաշրջանի եզրափակչում մյունխենցիները հաղթեցին ՊՍԺ-ին (1:0):
Ըստ Opta- ի, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ նախորդ մրցաշարի եզրափակչում պարտված թիմը հաջորդ խաղարկությունում հետագա պայքարից դուրս թողեց գործող հաղթողին: