Հայաստանի ծանրամարտի հավաքականը քիչ առաջ Մոսկվայից վերադարձավ Երևան։ Հիշեցնենք, որ 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը:
«Այնքանով եմ հպարտ, որ կարողացա կիսով չափ նպատակիս հասնեմ։ Ավելի ոգևորող էր, որ երկրորդ տեղը գրավեց Արսենը Մարտիրոսյան և հաղթեցինք երկուսով։ Դա հպարտանալու առիթ է։
Երկու տարի ժամանակ ունեինք, այդ երկու տարվա ընթացքում թե ֆիզիկապես, թե հոգեպես լիովին պատրաստվել էինք այս մրցաշարին։ Գլխավոր նպատակն այս տարվա ԱԱ-ն է, ուղղակի սա անցողիկ մրցում էր, որտեղ առավելագույնս ցույց տվեցինք, որ Աշխարհի առաջնությանը լուրջ հայտեր պետք է ներկայացնենք։
Շուտվանից եմ մտածում քաշի փոփոխության մասին։ Առաջիկա ՕԽ-ից կփոխեմ քաշս՝ մյուս Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ապահովելու համար»,- ասել է Սամվել Գասպարյանը։