Հայտնի է, թե ովքեր կսպասարկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-«Բավարիա» և «Չելսի»-«Պորտու» պատասխան հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մյունխենցիների խաղը կսպասարկի իտալական մրցավարական բրիգադը Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ալեսանդրո Ջալատինին ու Ֆաբյանո Պրետին։ VAR-ի պատասխանատուն կլինի Մասիմիլիանո Իրատին, իսկ չորրորդ պաշտոնյան՝ Դանիելե Դովերին։
«Չելսի»-«Պորտու» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացիները՝ Կլեման Տյուրպենի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Նիկոլյա Դանոն և Սիրիլ Գրինգորը։ VAR-ի պատասխանատուն կլինի Ֆրանսու Լետեսյեն։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ֆրանկ Շնայդերը։
ՊՍԺ-«Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին Փարիզում։ Հանդիպման մեկնարկը 23։00-ին է։ Առաջին խաղում փարիզյան թիմը 3-2 հաշվով հաղթանակ է տարել։ Իսկ «Չելսի»-«Պորտու» հանդիպումը կկայանա նույն օրը Սևիլիայում։ Մեկնարկը դարձյալ 23։00-ին է։ Առաջին խաղում անգլիական թիմը 2-0 հաշվով հաղթանակ է տարել։