«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Ռեալից» կրած պարտությունից հետո խոսել է մրցավարության մասին ու նշել, որ Մենդիի ու Բրեյթուեյթի դրվագում ակնհայտ 11-մետրանոց կար: Այդ դրվագում Մենդին քաշեց դանիացու ձեռքից, վերջինս ընկավ, բայց մրցավարը 11-մետրանոց չնշանակեց:
«Ցանկանում եմ ընդգծել, որ առաջին խաղակեսում շատ վատ խաղացինք: Երկրորդում կեսում բավականին լավ տեսք ունեինք: Միայն խնդրում եմ, որ մրցավարությունն իր գործը լավ անի: Ակնհայտ 11-մետրանոց կար, բայց մրցավարը լռեց: Չգիտեմ, թե ինչի համար է նախատեսված VAR համակարգը, եթե չեն օգտվում դրանից:
Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,-ասել է Կումանը: