Մրցաշրջանի ավարտից հետո «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հեռանալու է:
Sampnews24-ի հաղորդմամբ, 69-ամյա մասնագետը որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագրի ժամկետը: Ակումբի նախագահ Մասիմո Ֆերերոն հանդիպել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի հետ ու քննարկել հնարավոր համաձայնության մանրամասները:
Սերբական ակումբում 42-ամյա մասնագետը տարեկան ստանում է 400 հազար եվրո:
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 29 տուրից հետո «Սամպդորիան» 10-րդն է: