Միլանի «Ինտերի» նախկին կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը աշխատանք է ստացել միլանյան ակումբում:
41-ամյա սերբը կաշխատի ակումբի երիտասարդական թիմում: Ստանկովիչը կաշխատի երեխաների տեխնիկան ուժեղացնելու ուղղությամբ:
«Ինտերի» երիտասարդական թիմում է խաղում Ստանկովիչի որդին՝ Ֆիլիպ Ստանկովիչը:
Սերբ նախկին ֆուտբոլիստը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 2013 թ-ին: Միլանյան թիմի կազմում նա մասնակցել է 326 խաղի՝ խփելով 42 գոլ: