ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Կիլիան Մբապեի ապագայի մասին.
«Կարծում եմ, նման խոսակցությունները միշտ նորմալ են, երբ խոսքը գնում է թոփ խաղացողների ու ակումբների մասին: Շատ կարևոր է, որ Մբապեն համբերություն է դեռ պահպանում: Նա սրտացավ է ու օգնում է ակումբին ցանկալի արդյուքների հասնելու հարցում: Ֆուտբոլային առումով նա շատ հասուն է՝ չնայած տարիքին:
Մբապեն ու ակումբը աշխատում են նոր պայմանագրի շուրջ: Թիմի ղեկավարությունը ցանկանում է, որ նա դեռ երկար մնա Փարիզում»,-ասել է Պոչետինոն: