Ապրիլի 9-ին կկայանա ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը:
Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Վիտինյոն: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Հակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Սարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահ Ռոբերտ Բոյարկինը:
Այսպիսով, մեր թիմի կազմում այսօրվա խաղին նախապատրաստվում են հետևյալ ֆուտբոլիստները՝
Լուան Բարբոսա Մյուլլեր — «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Արտյոմ Զաքարյան — «Լոգիկոն»
Արթուր Մկրտչյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Հակոբ Ուզունյան — «Լեո»
Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան — «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան — «ՎՌԶ» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան — «Ստալիցա» (Բելառուս)
Ռաֆիկ Բաղդասարյան — «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան — «Արարատ-Արմենիա»
Նիկիտա Խրոմիխ — «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)