Վերջերս «Բորուսիան» Բունդեսլիգայի խաղում մրցում էր «Քյոլնի» դեմ: Այդ խաղից հետո զավեշտալի մի դեպք է գրանցվել, հայտնում է bvbnewsblog-ը։
Խաղից հետո «մեղուները» հեռացան համանուն քաղաքից ՝ առանց իրենց պաշտպան Մատս Հումելսի:
Թիմի ավտոբուսում ոչ մի խաղացող չի նկատել, որ իրենց թիմակիցը բացակայում է: Ֆուտբոլիստը ստիպված էր միայնակ վերադառնալ Դորտմունդ: