«Սան Լորենսոյի» հարձակվող Ֆրանկո Դի Սանտոն խոսել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի ապագայի մասին։
«Մեսսին «Բարսելոնայի» կողմից հարգանքի է արժանի այն ամենի համար, ինչ հաղթել է այս ակումբում։ Ֆուտբոլը թիմային խաղ է, բայց մեծ մասը ոչ վաղ անցյալից կապված է նրա հետ։ Չեմ կարծում, թե նրանք առանց նրա այդքան տիտղոսներ նվաճեին։ Մեսսին «Բարսելոնայի» բոլոր հաջողությունների բանալին է։
ԱՊԼ-ի կամ Իտալիայի թիմերի բախտը կբերի, եթե ձեռք բերեն նրան։ Հիանալի կլիներ նրան այլ առաջնությունում տեսնել։ Բայց ես կցանկանայի, որ նա մնար «Բարսայում»։ Նրա փոխարեն ես կանտեսեի ամենն, ինչ ասում են մարդիկ, ու կանեի այն, ինչ սիրտս է ասում։ Ես կանեի ամեն ինչ, ինչն ավելի լավ կլիներ ինձ ու ընտանիքիս համար։ Գուցե, արժե, որ նա մնա «Բարսելոնայում» ու այն նորից ուժեղացնի»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal-ը։