Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կիսվել է իր տեսակետով «Բարսելոնայի» համար հարձակվող Լիոնել Մեսսիի կարևորության վերաբերյալ:
«Մենք այս տարիների ընթացքում տառապել ենք Մեսսիի պատճառով: Թերևս, եթե «Բարսելոնան» չունենար Մեսսի, մենք ավելի շատ տիտղոսներ կնվաճեինք:
Կար ժամանակ, երբ մենք բախվեցինք երբևէ լավագույն Բարսելոնային: Մենք Մոուրինյոյի նման հիանալի մարզիչ ունեինք, բայց մեզ դժվար էր հաղթել նրանց:
Մենք հաճախ չէինք հաղթում, մեծ լարվածություն էր առաջանում կամ նրանց, կամ մեր կողմից»,- մեջբերում է Ռամոսին Marca-ն: