La Gazzetta dello Sport-ը պնդում է, որ վերջերս «Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեի գործակալն այցելել է Միլանի գլխավոր գրասենյակ:
Այցի նպատակը դեռ լիովին պարզ չէ: Ֆուտբոլիստի տեղափոխությունը միլանյան ակումբ, ըստ աղբյուրի, քիչ հավանական է, բայց խոսակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ինսինյեն չի երկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: