«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Պորտուի» նկատմամբ տարած հաղթանակը։
Հանդիպումը կայացել է Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում և ավարտվել է լոնդոնցիների՝ 2-0 հաշվով հաղթանակով․
«Բարդ խաղ էր։ «Պորտուն» ուժեղ թիմ է։ Շատ պահերում մեզ համար հեշտ չէր, բայց մենք պատրաստ էինք․ մրցաշարի այս փուլերում այդպես էլ լինում է։ Մեզ մոտ ճիշտ տրամադրվածություն կար, ու մենք հիանալի արդյունքի հասանք։ Մենք միասին շատ հաղթանակներ ենք տալիս, կրել ենք պարտություն, բայց հիմա կարողացանք հավաքվել այդ պարտությունից հետո։ Այն մեզ միավորեց, մեծացրեց վստահությունը մեկս մյուսի հանդեպ, և դա հիանալի է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը «Չելսիի» և «Պորտուի» միջև, կկայանա ապրիլի 13-ին դարձյալ Սևիլիայում։ Հանդիպման մեկնարկը 23։00-ին է։