Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղերը: ՈւԵՖԱ-ն չորս խաղացողի է առանձնացրել, որոնցից մեկը կճանաչվի շաբաթվա լավագույն խաղացող:
Այսպիսով, հավակնորդների թվում են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն խաղացողի համար կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: