ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը որակազրկվել է ֆրանսիական Լիգա 1-ի երկու խաղով՝ առաջնության 31-րդ տուրի՝ «Լիլլի» հետ խաղում ստացած կարմիր քարտի արդյունքում։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։
Հիշեցնենք՝ 90-րդ րոպեին Նեյմարը երկրորդ դեղին քարտն էր ստացել «Լիլլի» պաշտպան Տիագու Ջալոյի հետ բախման արդյունքում։ Խաղից հետո բրազիլացին շարունակել է հարաբերությունները պարզել հանդերձարան տանող ճանապարհին։ Բրազիլացին հայտնել է իր դժգոհությունն ու հրել նրան, իսկ Տիագուն հարձակվել է Նեյմարի վրա, սակայն «Լիլլի» ֆուտբոլիստին կարող են հետ պահել։
ՊՍԺ-ն 31 խաղից հետո 63 միավոր է վաստակել ու Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։