ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին:
«Նաիրը ԲԿՄԱ-ի հետ չի թռչել ուսումնամարզական հավաքի: Հիմա նրա մոտ այնպիսի ժամանակահատված, որ նա միշտ պետք է խաղա, այնպես որ մենք բանակցություններ ենք վարում մի շարք ակումբների հետ:
Ամենայն հավանականությամբ, դա կլինի վարձակալության կամ վարձակալությունից հետո հետագա գնման հնարավորությամբ տարբերակներ: ԲԿՄԱ-ն վստահում է խաղացողին, բայց նրան պետք է խաղային պրակտիկա: «Ուֆան» իրոք հետաքրքրություն էր ցուցաբերում ամռանը, բայց այդ ժամանակ Նաիրին չթողեց Գոնչարենկոն: Ինչ վերաբերում է ներկայիս առաջարկներին, արտասահմանյան մեկ և ռուսական մի քանի ակումբներից առաջարկներ կան»,- մեջբերում է Տիկնիզյանի գործակալին Sport24-ը :