Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ ինքը կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»:
«Իտալիան հավերժ կմնա իմ սրտում:«Յուվենտուսի» ճակատագիրը ինձ համար միշտ էլ կարևոր կլինի: Ինչ վերաբերում է Իտալիա վերադառնալուն, ես չգիտեմ: Ժամանակի ընթացքում դեռ կերևա», — Զիդանի խոսքերն է մեջբերում TMW- ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» շուտով կարող է հեռացնել Անդրեա Պիրլոյին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Զիդանը վեց տարի խաղացել է «Յուվենտուսի» կազմում: