«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» դեմ խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ Մադրիդում և ավարտվեց 3: 1 հաշվով ՝ հօգուտ «սերուցքայինների»:
Սալահի համար այս գոլը 10-րդն էր Չեմպիոնների լիգայում: 28-ամյա եգիպտացին աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանում գոլերի քանակով մրցաշարի պատմության մեջ հայտնվել է երրորդ տեղում՝ այն կիսելով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ի հետ:
«Չելսիի» նախկին հարձակվող Իվուարցի Դիդյե Դրոգբան (14 գոլ) շարունակում է մնալ առաջատարը: Երկրորդ տեղում է Սալահի գործընկերը ՝ սենեգալցի Սադիո Մանեն (12):
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին՝ Լիվերպուլում: