Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է ՉԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած 1-2 հաշվով պարտությունը։
«Մենք մեր ողջ ուժերը ներդրել էինք այս խաղում։ Հենց այսպիսի խաղ մենք պիտի ցուցադրեինք ամեն 3 օրը մեկ։ Շատ ուրախ կլինեինք, եթե 1-1 հաշվով տուն գնայինք, բայց «Սիթիի»՝ խաղավարտին խփած գոլը մեզ զրկեց լավ տրամադրությունից՝ չնայած այսօր մենք շատ բան ճիշտ արեցինք։
Մենք դեռ շանսեր ունենք։ 1-1 հաշիվն էլ ավելի լավ կլիներ։ Գիտենք, որ պատասխան խաղում պիտի գոլ խփենք, բայց այսօր տեսանք, որ ավելի շատ պահեր ստեղծեցինք, քան մրցակիցը, ինչը ոչ բոլորն էին սպասում։ Սա պետք է կրկնել նաև պատասխան խաղում։ Դա լրջագույն փորձություն կլինի»,- Հումելսի խոսքերն է փոխանցում UEFA.com-ը։