Որոշվել են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստները՝ «Ռեալ» — «Լիվերպուլ» և «Մանչեսթեր Սիթի» — Դորտմունդ «Բորուսիա»: Նրանք են, համապատասխանաբար, հարձակվող Վինիսիուսն ու կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն:
Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմու էր և դուբլ գրանցեց տնային խաղում: Բրազիլացին գոլ խփեց 27-րդ եւ 65-րդ րոպեներին:
Դե Բրյունեն նույնպես խաղադաշտ դուրս եկավ «Մանչեսթեր Սիթիի» կազմում մեկնարկային րոպեներից: Բելգիացին բացեց խաղի հաշիվը «Բորուսիայի» դեմ խաղում՝ գրավելով դարպասը 19-րդ րոպեին: