Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալն» ընդունել է «Լիվերպուլին» և 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարել։
Հանդիպման հաշիվը խաղի 27-րդ րոպեին բացել է մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Այս կերպ բրազիլացին դարձել է 2000-ականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում։
Այս մասին հայտնում է OptaPaolo-ն՝ Թվիթերում։
Հիշեցնենք՝ Վինիսիուսը ծնվել է 2000 թվականի հուլիսի 12-ին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23։00-ին։