ՉԼ քառորդ եզրափակչում «Ռեալ Մադրիդը» դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Լիվերպուլին»: Զիդանի թիմն առավելության հասավ 3:1 հաշվով:
Իսպանական թիմի կազմում 27-րդ րոպեին հաշիվը բացել է Վինիսիուսը, իսկ 9 րոպե անց ու Ասենսիոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Երկրորդ խաղակեսի սկզբում Սալահը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ րոպեներ անց Վինիսիուսը դառնալով դուբլի հեղինակ ձևակերպել է խաղի վերջնահաշիվը: