«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» հետ առաջին խաղում։ Եգիպտացի ֆուտբոլիստը կրճատել է հաշվի տարբերությունը։
Ի դեպ, Սալահի կատարած հարվածն այս խաղում առաջինն էր մերսիսայդցիների համար։ Առաջին կեսում Կլոպի թիմը ոչ մի հարված չի կատարել դարպասին, ինչպես նաև երկրորդ կեսում՝ նախքան Սալահի գոլը։