«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Պորտուի» հետ կայանալիք առաջին խաղի մասին․
«Սա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչն է, այն բաղկացած է չորս խաղակեսից։ Պետք է ամբողջովին կենտրոնացած լինենք խաղի վրա, գիտակցենք մեր արժանիքները։
Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո ու շաբաթ օրը՝ «Վեստ Բրոմվիչից» կրած պարտությունից հետո մենք ցանկանում ենք վերադառնալ մեր խաղին։ Ես իսկապես ուրախ եմ, որ մեզ մոտ բոլորը մարզվեցին։ Պետք է մի շարք կարևոր որոշումներ կայացնենք ու ես վստահ եմ, որ բոլորը պատրաստ կլինեն խաղին։
Զգացողություն կա, որ մենք կարող ենք հաղթել «Պորտուին», բայց շատ բարդ խաղ է սպասվում։ Սա շատ փորձառու թիմ է, Պորտուգալիայի բազմակի չեմպիոնը։ Սրա շնորհիվ այն հստակ մտածելակերպ ունի։ Բայց մենք բավականաչափ ուժեղ ենք ու հավատում ենք մեր ուժերին։ Մենք ի զորու ենք հաղթահարելու այս փուլի արգելքը»,- ասել է Տուխելը։