Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Սերժ Գնաբրին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ ֆուտբոլիստը թեստավորվել է ու նրա թեստի պատասխանը դրական է եղել։ Հաղորդվում է, որ Գնաբրին իրեն լավ է զգում, նա ինքնամեկուսացած է։ Այսպիսով, Գնաբրին չի օգնի «Բավարիային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ առաջին խաղին։
Այն կկայանա վաղը՝ ապրիլի 7-ին, Մյունխենում և կմեկնարկի ժամը 23։00-ին։