Հայտնի է, թե ինչ մրցավարական բրիգադներ կաշխատեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիա»-ՊՍԺ և «Պորտու»-«Չելսի» խաղերում: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Բավարիա»-ՊՍԺ խաղը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը՝ Մատեու Լաոսի գլխավորությամբ: Նրան կօգնեն Պաու Սեբրիան Դևիսն ու Ռոբերտո Դել Պալոմարը: VAR-ի պատասխանատուն կլինի Ալեխանդրո Էրնանդեսը: Չորրորդ պաշտոնյան Խավյեր Էստրադա Ֆերնանդեսն է:
«Պորտու»-«Չելսի» խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարները՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Թոմաժ Կլանչնիկն ու Անդրաժ Կովաչիչը: Չորրորդ պաշտոնյան կլինի Մատեյ Յուգը: VAR-ի պատասխանատուն կլինի Պավել Գիլը:
«Բավարիա»-ՊՍԺ հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին Մյունխենում: Հանդիպման մեկնարկը 23:00-ին է, իսկ «Պորտու»-«Չելսի» խաղը կկայանա նույն օրը՝ Սևիլիայում: Այն ևս կմեկնարկի ժամը 23:00-ին: