Ա Սերիայի 29-րդ տուրում «Բոլոնյան» մրցում է «Ինտերի» հետ:
Հանդիպման հաշիվը բացել է հյուրերի հարձակվող Ռոմելու Լուկակուն: Սա բելգիացու 20-րդ գոլն է Իտալիայի ընթացիկ առաջնությունում:
Լուկակուն կարիերայի ընթացքում 3-րդ անգամ է հասել առաջնությունում 20 գոլի նշակետին: Սա նրան հաջողվել էր նախորդ մրցաշրջանում (36 խաղում նա 23 գոլ էր խփել) և 2016/17 մրցաշրջանում՝ արդեն «Էվերթոնի» կազմում (37 խաղում 25 գոլ):