ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «Լիլլի» հետ խաղից հետո քաշքշուկ է սարքել:
Եզրափակիչ սուլիչից հետո Նեյմարը, որը հանդիպման վերջնամասում հեռացվել էր խաղադաշտից «Լիլլի» պաշտպան Տյագու Ջալոյի հետ կոպիտ խաղի համար, որոշել է պարզել հարաբերությունները հանդերձարան տանող ճանապարհին:
Երկու թիմերի պաշտոնատար անձանց ներկայությամբ Նեյմարը հրել է Ջալոյին ու իր դժգոհությունն արտահայտել: Տյագուն նետվել է Նեյմարի վրա, սակայն «Լիլլի» ֆուտբոլիստին կարողացել են հետ պահել:
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն այդ խաղում նվազագույն հաշվով պարտություն է կրել: