Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանն ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Ռումինիայի նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո ArmSport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Բառեր չեմ գտնում, ֆանտաստիկ հաղթանակ էր: Մեր փոքր երկրի համար այսպիսին բաներ շատ քիչ են լինում, շատ ուրախ ենք, բառերով հնարավոր չէ նկարագրել:
Շնորհակալ ենք երկրպագուներին բուռն աջակցության համար: Հուսով եմ՝ մենք էլ դեռ կշարունակենք ուրախացնել նրանց»,- ասել է Ոսկանյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո 9 միավոր է վաստակել ու միանձնյա գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: Հյս. Մակեդոնիան 6 միավորով երկրորդն է: Գերմանիան նույնքան միավոր ունի իր ակտիվում ու գտնվում է երրորդ հորիզոնականում: Ռումինիան 4-րդն է 3 միավորով, Իսլանդիան նույնքան միավորով 5-րդ տեղում է: Աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնի ընտրանին (0):