Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը համալրել է «Վանի» կազմը։ Այս մասին հայտնում է չարենցավանյան ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա կենտրոնական պաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկում», «Ալաշկերտում» և «Գանձասարում», ինչպես նաև կիպրական «Նեա Սալամինա» ու «Կարմիոտիսա» ակումբներում։
Ոսկանյանը 45 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Ընտրանու կազմում նա իր վերջին հանդիպումն անցկացրել է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (1-3), որից հետո դեռևս հրավեր չի ստացել ազգային թիմից։




























































