Ռումինիայի հավաքականի հետ Հայաստան է ժամանել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան։
ՀՖՖ ТV-ի հետ զրույցում անվանի մարզիչը վերհիշել է Հայաստանում անցկացրած տարիները, հավաքականի՝ իր գլխավորությամբ անցկացրած խաղերը և կարծիք հայտնել այսօր կայանալիք հանդիպման մասին։
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականը լավ արդյունքներ ունի, բայց Ռումինիայի հետ խաղում ձեզ համար ավելի դժվար կլինի։ Թող հաղթի ուժեղագույնը»,-ասել է մարզիչը։
























































