Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրի՝ Ռումինիայի հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կիսվել է սպասելիքներով․
-Հայաստանի հավաքականը սկսում է ավելի ու ավելի վստահ հանդես գալ։ Ի՞նչն է փոխվել ձեր մտածելակերպում։
-Հիմա լրիվ ուրիշ կերպ ենք մտածում և պատրաստվում խաղերին։ Նոր մարզչի հետ նոր մտքեր են եկել, սկսել ենք դրանք իրագործել ու ավելի շատ ենք հավատում մեր ուժերին։
-Նախորդ խաղերում հավաքականը հանդես եկավ 4-4-2 տակտիկական սխեմայով։ Քո դիրքում հանդես եկող ֆուտբոլիստի համար դա՞ է ավելի հարմարավետ, թե 4-3-2-1 տակտիկական սխեման։
-Ինձ համար տարբերություն չկա, եթե բոլորը կատարում են իրենց առջև դրված պարտականությունները, քանի որ ես պետք է հասցնեմ թե՛ օգնել իմ պաշտպաններին, թե՛ մասնակցել հարձակմանը, այնպես որ տարբերություն չկա։
-Հայաստանի հավաքականը երբեք չի հաղթել Ռումինիային՝ նախորդ հինգ խաղերից չորսում հաղթել են ռումինացիները, մեկն ավարտվել է ոչ-ոքի։ Ֆուտբոլիստներն ուշադրություն դարձնո՞ւմ են նման վիճակագրություններին։ Եվ արդյոք այս անհաջող շարքը հոգեբանորեն ճնշո՞ւմ է ֆուտբոլիստներին, թե՞ հակառակը մոտիվացնում է։
-Իսլանդիային էլ չէինք հաղթել։