Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդը դարձել է Անգլիայի երիտասարդական հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածու, հայտնում է Daily Mail-ը:
Անգլիայի Մ21 հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Էյդի Բոտրոյդը հեռացվելու է հավաքականի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում թույլ ելույթ ունենալուց հետո, որտեղ իր թիմը պարտվեց խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում Շվեյցարիային (0-1) և Պորտուգալիային (0-2):
Լեմպարդն, ով այս պահին աշխատանք չունի «Չելսին» լքելուց հետո, Բոտրոյդին փոխարինելու հավակնորդներից մեկն է:
2019-ի ամառվանից Լեմպարդը գլխավորում էր «Չելսին», իսկ պաշտոնից հեռացվեց 2021-ի հունվարին: Այս պաշտոնում նրան փոխարինեց գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը: