«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները չի մտածում ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբը փոխելու մասին։
Ինչպես գրում է Goal-ը՝ 25-ամյա գերմանացին առաջվա պես վստահ է, որ «Չելսի» տեղափոխությունը մոտ ապագայում իր կարիերան դեպի լավը կփոխի։ «Ստեմֆորդ Բրիջը» չլքելու ևս մեկ գործոն էլ Վերների համար իր հայրենակից Թոմաս Տուխելի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելն է։
Տիմո Վերները «Չելսիի» խաղացող է դարձել 2020-ի հուլիսին։ Նրա արժեքն այս պահին Transfermarkt-ը գնահատում է 65 մլն եվրո։