«Ատլետիկոն» միացել է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների ձեռքբերման համար մրցավազքին, հաղորդում է Transfer Market Web-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, գերմանացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:
Վերները «Չելսիի» կազմում անցկացրած 59 խաղում դարձել է ընդամենը 13 գոլի հեղինակ: