ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է չմասնակցել Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարին։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի հարձակվողը մտադիր է եղել մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն ֆուտբոլային մրցաշարի և Եվրոպայի առաջնության հետաձգումից հետո որոշել է հրաժարվել այդ հնարավորությունից։ Սպասվում է, որ Մբապեն իր ազատ ժամանակը կտրամադրի իր ապագայի վերաբերյալ մտածելուն։ Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Եվրոպայի առաջնությունը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Ամառային Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 21-ից օգոստոսի 7-ը Ճապոնիայում։ Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին կմասնակցեն Ճապոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի, Եգիպտոսի, Կոտ-դ՛իվուարի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի, Սաուդյան Արաբիայի, Հարավային Կորեայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Հոնդուրասի և Մեքսիկայի հավաքականները։