Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառված են:
Հիշեցնենք՝ COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Իսլանդիա և մարտի 31-ին կայանալիք Հայաստան-Ռումինիա հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30 %-ի չափով երկրպագու:
Հիշեցնենք՝ տոմսարկղից կամ առցանց ձեռք բերած տոմսերի վրա գեներացված արագ արձագանքման (QR) կոդը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Դա նշանակում է, որ այդ կոդով հնարավոր է միայն մեկ անձի մուտքը մարզադաշտ։
Մարզադաշտ մուտք գործելիս և հանդիպման ամբողջ ընթացքում դիմակ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է: