«Տոտենհեմն» իջեցրել է Դելե Ալիի տրանսֆերի համար պահանջվող գումարը։ Այս մասին հաղորդում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել 25 մլն ֆունտի դիմաց։ 24-ամյա կիսապաշտպանն առաջվա պես ուզում է հեռանալ «Տոտենհեմից», քանի որ ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտ ունի՝ կապված ձմռանը նրա՝ ՊՍԺ տեղափոխությունը արգելափակելու հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Ալին մասնակցել է ԱՊԼ ընդամենը 9 խաղի և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։